Բոլորս հանուն մեկ նպատակի
ԱՆՎՃԱՐ ՍՈՐՍԻՆԳ
Հաշվի առնելով երկրում տիրող պատերազմական իրավիճակը՝ մենք մեր ողջ ժամանակը և մասնագիտական կարողությունները անհատույց տրամադրում ենք ի նպաստ պետության և բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների որոնման, ինչպես նաև ներկրման գործընթացի հետ կապված ցանկացած տիպի մասնագիտական աջակցության բոլոր նրանց համար, ովքեր դա անում են ոչ կոմերցիոն նպատակով: Մեր աշխատանքի հիմնական ուղղությունը Չինաստանն է, որտեղ մենք ունենք տարաբնույթ ապրանքների ներկրման երկարամյա փորձ, կապեր, բազմաթիվ գործընկերներ և այլ օժանդակ ռեսուրսներ:
Աշխատանքի ձևը.
Քայլ 1. Սույն կայքի «Կապ» բաժնի միջոցով լրացնում եք Ձեզ հետաքրքրող ապրանքի բնութագիրը, պահանջվող քանակը, մատակարարման ընդունելի ժամկետը և հետադարձ կապի համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները:
Քայլ 2. Լրացուցիչ ճշտումների համար կապ ենք հաստատում Ձեզ հետ, որից հետո անցնում ենք որոնման աշխատանքներին (սորսինգ):
Քայլ 3. Որոնման արդյունքերի հիման վրա առանձնացվում են առավել շահավետ առաջարկ ներկայացրած մատակարարները և կազմվում են համառոտագրված ֆայլեր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է տվյալ մատակարարի կայքի հղումը, կոնտակտային տվյալները, մատակարարի կողմից առաջարկվող ապրանքի կոնկրետ բնութագիրը, նկարները, ապրանքի գինը, պատվերի նվազագույն քանակը (MOQ) և մատակարարման ժամկետը: Այնուհետև նշված ֆայլերը ուղարկվում են պատվիրատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին՝ խնայելով վերջինիս ժամանակը և տալով ընտրության ավելի լայն հնարավորություն:
Հ.Գ. Հարկ եղած դեպքում օգնում ենք կազմակերպել նմուշի ձեռքբերում և էքսպրես փոխադրում Հայաստան: Պատվիրատուի կողմից համապատասխան պահանջի դեպքում պատրաստ ենք նաև անվճար մասնագիտական աջակցություն ցուցաբերել՝ կազմակերպելու այս կամ այն ապրանքի (ապրանքների) ներկրման ամբողջական գործընթացը՝ սկսած մատակարարի պահեստից մինչև ՀՀ մաքսային պահեստ:
«ԷՅ ԸՆԴ ԷՅՋ ՖՐԵՆԴՇԻՓ» ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Արցախի 30շ.
Հեռ.՝ 093723354, 091723354
ՀՎՀՀ՝ 01842913
Ապրանքներ